ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Կարեն Զուրաբյանը դարձել է արծաթե մեդալակիր

02 օգոստոս 2017
Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը 50 կգ. քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ: Նույն օրը ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ, 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը: 

Մեր տղաներն առաջնությանը մասնակցում են հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ: 

Նշենք, որ 2017 թվականի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Օգոստոսի 4-ից մրցագորգ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբիշները:
Ետ գնալ