ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վախճանվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը

16 մայիս 2018
Երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը իր և նախարարության աշխատակիցների անունից իր ցավակցությունն է հայտնել Լևոն Հայրապետյանի ընտանիքին, բարեկամներին և հարազատներին:
Ետ գնալ