ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծաղկաձորում մեկնարկում է «Տարեցների հանրապետական խաղերը»

06 սեպտեմբեր 2017
2017 թվականի սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական միջոցառումը: 

Մրցմանը կմասնակցեն ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից և Երևանից 221 մասնակից: Մասնակիցները մրցելու են շախմատ, շաշկի, նարդի և դարթս մրցաձևերում: 

Անհատական հաշվարկով հաղթողներին ու մրցանակակիրներին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կարժանանան գավաթների և շնորհակալագրերի: 

Միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին:
Ետ գնալ