ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել նախարար Ռոստոմյանի ամփոփիչ ասուլիսը

06 փետրվար 2018
Այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ամփոփիչ ասուլիսը: 

Նախարարը խոսել է 2017 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքների, ինչպես նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում կատարված աշխատանքների մասին: 

Հ. Ռոստոմյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ծրագրերի կատարումն ապահովող միջոցառումներին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2018 թվականի գերակա խնդիրներին: Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին՝ տարբեր մարզաձևերում հայ մարզիկների գրանցած արդյունքների, սպորտի ոլորտում կատարվող ներդրումների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին ՀՀ պետական բյուջեից կատարվող հատկացումների, ինչպես նաև 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ:
Ետ գնալ