ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնի բացման արարողությունը

11 հունիս 2019
Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել պետական աջակցության շրջանակում Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքներ հղել մասնակիցներին՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը սպորտային ակտիվ կյանքի մեջ:

Հիշեցնենք, որ փառատոնին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, որոնք կչափեն իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ և լող մարզաձևերում:
Ետ գնալ