ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսիում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ութ մարզիկներից յոթն արժանացել են մեդալների

18 ապրիլ 2017
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում մեր երկիրը ներկայացնող ութ մարզիկներից յոթն արժանացել են մեդալների: 

52 կգ քաշային կարգում հանդես եկած Վահե Բադալյանը (անձնական մարզիչ՝ Ֆեդյա Ալեքսանյան), 64 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Բաչկովը (անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան) և 75 կգ քաշային կարգում հանդես եկած Արման Դարչինյանը (անձնական մարզիչ՝ Բագրատ Ավոյան) նվաճել են ոսկե մեդալներ: 

49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Կրիկյան) և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը (անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան) դարձել են արծաթե, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը (անձնական մարզիչ՝ Արկադի Կոստանյան) և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Հակոբյան)՝ բրոնզե մեդալակիրներ:
Ետ գնալ