ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ զուրխանեի սպորտի և քոշթի փահլևանի հայկական և միջազգային ֆեդերացիաների միջև

13 հուլիս 2017
Զուրխանեի սպորտի և քոշթի փահլևանի հայկական ֆեդերացիան և այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը երկու ֆեդերացիաների միջև: 

Համաձայն ստորագրված հուշագրի՝ զուրխանեի սպորտի և քոշթի փահլևանի միջազգային ֆեդերացիան կաջակցի հայ և իրանցի մարզիկների, մարզիչների և այլ մասնագետների մասնակցությանը միջազգային մրցումներին և մարզական միջոցառումներին:

Հուշագրով նախատեսվում է նաև միջազգային ֆեդերացիայի աջակցությունը այս մարզաձևով զբաղվող մարզչական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ:
Ետ գնալ