ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտի վետերանների համաշխարհային խաղերի չեմպիոն Վահրամ Խուդոյանն արժանացել է նախարարության շնորհակալագրի

15 մայիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը նախարարության շնորհակալագիր է հանձնել Սպորտի վետերանների համաշխարհային խաղերի (World Masters Games) չեմպիոն Վահրամ Խուդոյանին: 

Նախարարի տեղակալը շնորհավորել է Վ. Խուդոյանին և մաղթել նոր մարզական հաղթանակներ: «Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մարզիկի համար կարևորը կամային հատկանիշներն են: Հաղթելով հեռավոր Նոր Զելանդիայում՝ Դուք հայ ժողովրդին ևս մեկ անգամ հպարտանալու առիթ տվեցիք, ևս մեկ անգամ հնչեց մեր պետական օրհներգը, բարձրացավ հայոց եռագույնը»,- ասել է նախարարի տեղակալը: 

Վ. Խուդոյանը շնորհակալություն է հայտնել Գ. Ղազարյանին ուշադրության համար և վստահեցրել, որ շարունակելու է մարզումները և իր անձնական օրինակով ապացուցելու է, որ սպորտի համար տարիքային սահմանափակումներ չկան. կարևորը մարզական կամքն ու հետևողական մարզումներն են: 

Նշենք, որ Վ. Խուդոյանը, Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացված Սպորտի վետերանների համաշխարհային խաղերում հանդես գալով ծանրամարտիկների 60-64 տարիքային խմբի +105 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի վետերանների չեմպիոն:
Ետ գնալ