ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը դարձել է բրոնզե մեդալակիր

15 ապրիլ 2019
Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանը (14,933 միավոր) դարձել է բրոնզե մեդալակիր և ձեռք բերել հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգիր: 

Հիշեցնենք, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին վեց մարզիկ՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը և Արթուր Ավետիսյանը:
Ետ գնալ