ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 16-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է թաեքվոնդոյի երիտասարդների ՀՀ առաջնությունը

14 սեպտեմբեր 2017
Սեպտեմբերի 16-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է թաեքվոնդոյի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը: 

Առաջնությանը մասնակցելու են շուրջ 60 մարզիկներ՝ ՀՀ Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Երևան քաղաքից և Արցախի Հանրապետությունից: 

Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է թաեքվոնդոյի ՀՀ երիտասարդների հավաքականը, որը 2017 թվականի նոյեմբերի 1-ից 6-ը կմասնակցի Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ետ գնալ