ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 12 մեդալ

21 ապրիլ 2017
Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են 25 պետությունների շուրջ 200 մարզիկներ: Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է 19 մարզիկներով:

Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն նվաճել են 12 մեդալ, որից երկուսը՝ ոսկե, երեքը՝ արծաթե և յոթը՝ բրոնզե: 

Երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Գրիգոր Սահակյանը (90 կգ, անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան) և պատանիների առաջնությունում՝ Բորիս Շատվերյանը (75 կգ անձնական մարզիչ՝ Արշալույս Բալյան): 

Աղջիկների մրցապայքարում երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Աննա Մկրտչյանը (+80 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Եղյան), պատանիներից՝ Կարեն Հովհաննիսյանը (81 կգ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան) և Նարեկ Դալլաքյանը (60 կգ, անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան):

Երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալակիրներ են դարձել Արթուր Մանուկյանը (52 կգ անձնական մարզիչ՝ Անատոլի Ավետիսյան), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան) և Վահագն Չալյանը (82 կգ, անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան), իսկ պատանիների առաջնությունում՝ Գասպար Հայրապետյանը (52 կգ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան): Պատանիների առաջնությունում աղջիկներից բրոնզե մեդալներ են նվաճել Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, անձնական մարզիչ՝ Անատոլի Ավետիսյան) և Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, անձնական մարզիչ՝ Վարդան Խուգեյան):
Ետ գնալ