ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Մանասյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

03 ապրիլ 2018
Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 

Հիշեցնենք, որ առաջնության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որոնց, սակայն, չհաջողվեց շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար: 

Բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը Ռումինիա էր մեկնել 7 բռնցքամարտիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:
Ետ գնալ