ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալը դիմավորել է աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանին

07 նոյեմբեր 2017
Այս գիշեր Երևան է վերադարձել հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է: 

Էդգար Ստեփանյանին և նրա մարզիչ Արմեն Գյոզալյանին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: 

Գ. Ղազարյանը շնորհավորել է մարզիկին, մաղթել նրան հետագա հաջողություններ և նշել, որ նրա նվաճած արծաթե մեդալը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին մեդալն է հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում: «Վստահ եմ, որ լավ մարզվելու և հետևողական աշխատանքի շնորհիվ, կարող ես ունենալ մարզական ավելի մեծ նվաճումներ»,- ասել է նախարարի տեղակալը:
Ետ գնալ