ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը մասնակցել է “MINEPS VI-2017”-ին

17 հուլիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆիզիկական դաստիարակության և սպորտի համար պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց 6-րդ միջազգային խորհրդաժողովին (MINEPS VI-2017): 

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների սպորտի ոլորտի ղեկավարների հետ, որոնց հետ քննարկել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համակողմանի համագործակցության ուղիների վերաբերյալ հարցերը: 

Համաժողովի մասնակիցները քննարկել են տարբեր երկրների կառավարությունների, ազգային օլիմպիական կոմիտեների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների համագործակցության հնարավորությունների հարցերը՝ սպորտը դիտարկելով որպես այդ երկրներում սոցիալական բարեփոխումների իրագործման և սոցիալական խնդիրների հաղթահարման ուղի:

Ներկաներն ընդունել են «Կազանյան գործողությունների ծրագիրը» փաստաթուղթը, որով կարգավորվում են անդամ երկրների բնակչության ֆիզիկական ակտիվության, ֆիզիկական դաստիարակության և մարզական միջոցառումներում նրանց ներգրավվածության հարցերը:

Նշենք, որ համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 116 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ:
Ետ գնալ