ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է ՔՀԿ ներկայացուցիչների հետ

16 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ինկուբատորների մասնակիցների հետ: Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ 34 ամիս տևողությամբ:

Ծրագրի նպատակն է վեր հանել առկա խնդիրները, մշակել և բարելավել հանրային քաղաքականության ծրագրեր՝ նորարար գաղափարներով ու լուծումներով, ինչպես նաև զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները և բարձրացնել նրանց գործունեության արդյունավետությունը, ցուցաբերել մասնագիտական և տեխնիկական աջակցության Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: 

Հանդիպման ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հետաքրքրվել է, թե կազմակերպություններից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալում, նրանք էլ իրենց հերթին ոլորտային հարցեր են բարձրացրել, այդ թվում՝ մարզական ֆեդերացիաների և դրանց ֆինանսավորման մասին, տարբեր դրամաշնորհների ու դրանց մասնակցության մասին: 

Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը վստահեցրել է, որ պատրաստ է խնդիրների լուծման ուղիներ գտնելու, ինչպես նաև արդյունավետ համագործակցության:
Ետ գնալ