ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Լևոն Վահրադյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության մարզական կազմակերպություններին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

31 օգոստոս 2018
Վաղը սեպտեմբերի 1-ն է: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ մարզադպրոցների և մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժներին և աշխատակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում եմ հաջող ուսումնական տարի և բարձր մարզական նվաճումներ: 

Լիահույս եմ, որ առաջիկայում մեր սաները կհամալրեն բարձրակարգ մարզիկների շարքերը և իրենց նոր նվաճումներով է՛լ ավելի կբարձրացնեն հայկական սպորտի հեղինակությունը՝ բոլորիս պարգևելով բազում երջանիկ պահեր: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում բարի երթ՝ 2018-2019 ուսումնական տարվան: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝
Լևոն Վահրադյան
Ետ գնալ