ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի և Պատրիկ Լորենի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի է կոչվել

02 հունիս 2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը օրերս ընդունել էր Պատրիկ Լորենին, որը «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», Արմավիրի «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերությունների հավատարմագրային կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուղ» կազմակերպության տնօրենն է, և նրա հետ քննարկել է հեծանվային սպորտի հետ կապված կազմակերպչական հարցեր: 

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել Պատրիկ Լորենի սպորտի և, մասնավորապես, հեծանվային սպորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության կապակցությամբ և նշել, որ բարձր է գնահատում տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկներին աջակցելու նրա նախաձեռնությունները: Պարոն Լորենը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, իր կողմից խոստացել է հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի անդամներից մեկին տրամադրել մարզագույք և հունիսի 1-ին հանդիսավոր պայմաններում պրոֆեսիոնալ հեծանիվ է հանձնել միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքի բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանին: Պ. Լորենը հաջողություններ է մաղթել մարզիկին և հույս հայտնել, որ հուլիսի 10-ին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից Էդգարը կվերադառնա հաղթանակով:
Ետ գնալ