ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ

06 օգոստոս 2018
Հռոմում ավարտված Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե: 

Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը: 

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը: 

Այսօր՝ ժամը 23.50-ին, հավաքականը Հռոմից կժամանի Երևան:
Ետ գնալ