ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկում են 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող սպորտլանդիա մարզական միջոցառման եզրափակիչ փուլերը

14 մայիս 2018
Մայիսի 17-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև անցկացվող սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը, իսկ 1-ինից 3-րդ դասարանների միջև անցկացվող սպորտլանդիայի եզրափակիչ փուլը՝ մայիսի 22-ին Գյումրու համայնքի «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում:

Սպորտլանդիայի նախնական փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ դասարանների 51042 և 4-7-րդ դասարանների 61606 աշակերտներներ: 

Սպորտլանդիայում 1-ին տեղը գրաված թիմին կհանձնվի հաղթողի գավաթը և 450.000 ՀՀ դրամ, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կստանան համապատասխանաբար 350.000 և 250.000 ՀՀ դրամ: Նշենք, որ դրամական պարգևները դպրոցների կողմից պետք է օգտագործվեն բացառապես մարզագույք ձեռք բերելու նպատակով:
Ետ գնալ