Այսօր Երևանում մեկնարկում է վոյելբոլի Հայաստանի Հանրապետության 2018 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը: Առաջնությանը մասնակցում են «Արցախ», «Գյումրի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՀԱՊՀ», Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «ՃՇՀԱՀ» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «ՀՊՏՀ» թիմերը:
Մրցումներն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով ՝
11.04.2018 - «Արցախ»-«ՃՇՀԱՀ», «ՀԱՊՀ»-«ՀՊՏՀ»
12.04.2018 - «Գյումրի»- «ՃՇՀԱՀ», «Արցախ»-«ՀԱՊՀ»
13.04.2018 - «Արցախ»-«Գյումրի», «ՃՇՀԱՀ»-«ՀՊՏՀ»
14.04.2018 - «Արցախ»-«ՀՊՏՀ», «Գյումրի»-«ՀԱՊՀ»
15.04.2018 - «ՃՇՀԱՀ»-«ՀԱՊՀ», «ՀՊՏՀ»-«Գյումրի»: