ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել են մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հաշվետվությունների տարեվերջյան լսումները

04 դեկտեմբեր 2017
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկեցին մարզաձևերի ազգային ֆեդերացիաների 2017 թվականի գործունեության հաշվետվության և 2018 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների լսումները: 

Ֆեդերացիաները ներկայացնելու են տեղեկատվություն 2017 թվականին պետական բյուջեից մարզական միջոցառումներին ուղղված ֆինանսական հատկացումների և այդ հատկացումներով իրականացված միջոցառումների, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարերի մասնակցության, մարզիկներին, մարզիչներին և այլ մասնագետներին տրամադրած դրամական պարգևատրումների վերաբերյալ: 

Հաշվետվությունները ներառելու են տեղեկություններ հավաքական թիմերի համալրման, ինչպես նաև հավաքական թիմերի հակադոպինգային սպասարկման ապահովման վերաբերյալ: Լսումների ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաների պատասխանատուները կխոսեն մանկապատանեկան մրցումների (առաջնություններ, մրցաշարեր) անցկացման, մրցումների մասնակիցների քանակի, մարզիչների վերապատրաստման, մարզիչների, մարզիկների և մրցավարների համար անցկացված դասընթացների և սեմինարների մասին:
Ետ գնալ