ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ջրացատկի ՀՀ առաջնությունը

21 ապրիլ 2017
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է ջրացատկի ՀՀ առաջնությունը: 

Մեկնարկային օրը՝ ապրիլի 21-ին, մրցասպարեզ են դուրս եկել 14 մարզիկ, որոնք ուժերն են չափել 1 մ ոստնակացատկ մրցաձևում: 

Առաջնության 2-րդ օրը մարզիկներն ուժերը կչափեն 3 մ ոստնակացատկում, իսկ եզրափակիչ օրը՝ ապրիլի 23-ին, կմրցեն աշտարակացատկ մրցաձևերում: Նույն օրը՝ ժամը 11-ին, տեղի կունենա հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: 

Նշենք, որ հանրապետական առաջնությունից հետո ՀՀ ջրացատկի հավաքականի անդամներ Ազատ Հարությունյանը և Վլադիմիր Հարությունյանը գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ ապրիլի 24-ին կմեկնեն Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի գավաթի բաց առաջնությանը:
Ետ գնալ