ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտարվեստների փառատոն՝ նվիրված Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակին

09 նոյեմբեր 2017
Վաղը՝ նոյեմբերի 10-ին, «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա մարտարվեստների փառատոն նվիրված Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակին, որին ներկա կգտնվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: 

Փառատոնին կմասնակցեն և ցուցադրական ելույթներով հանդես կգան Հայաստանի այկիկենդո կարատեի, Հայաստանի այկիդո-այկիկայ, Հայաստանի քիք-բոքսինգի, Հայաստանի կիոկուշին կարատեի, Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիաների ներկայացուցիչները: 

Փառատոնը կմեկնարկի ժամը 17:00-ին:
Ետ գնալ