ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և երկու բրոնզե մեդալ

06 հունիս 2019
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում 2019 թվականի հունիսի 3-ից 9-ը անցկացվում է հունա-հռոմեական ըմբշամարտի և ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնությունում առաջին տեղը գրավել է 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: 2-րդ տեղը գրավել է 67 կգ քաշային Հայկ Մելիքյանը: 3-րդ տեղը գրավել են 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 

Հիշեցնենք, որ հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցատեղի էին մեկնել Գևորգ Սուքիասյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ):
Ետ գնալ