ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 17-22-ը` Ծաղկաձորում

12 հուլիս 2017
2017 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կանցկացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը: 

Մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում, ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված՝ 144 ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ:
Ետ գնալ