ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հերթական մարզական միջոցառումը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

20 մայիս 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ կանանց մասնակցությամբ անցկացրել է մարզական միջոցառում՝ նվիրված մայիսյան տոներին:

Միջոցառման շուրջ 30 մասնակիցներ ուժերն են չափել յոթ մարզաձևերում՝ վազք 30 մետր, հեռացատկ, վոլեյբոլ, բազկամարտ, շաշկի, դարթս և սեղանի թենիս: Հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացել են հավաստագրերի և նվերների: 

Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է ֆիզկուլտուրայի ու սպորտի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը հանրության բոլոր շերտերի, այդ թվում նաև՝ դատապարտյալ կանանց շրջանում:
Ետ գնալ