ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող ֆուտզալի եզրափակիչ մրցումների հաղթողները

05 նոյեմբեր 2018
Երևանի պետական համալասարանի մարզադահլիճում ավարտվել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող ֆուտզալի եզրափակիչ մրցումները: 

Եզրափակիչ փուլ են դուրս եկել Երևանի Լ. Ավետիսյանի անվան № 127 ավագ դպրոցի, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի № 1 միջնակարգ դպրոցի, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի անվան № 11 ավագ դպրոցի և Տավուշի մարզի Իջևան քաղաքի վարժարանի թիմերը: 

2018 թվականի սպարտակիադայի ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումներում 1-ին տեղն է գրավել Երևանի Լ. Ավետիսյանի անվան № 127 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի անվան № 11 ավագ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի № 1 միջնակարգ դպրոցի թիմը: 

Մրցանակակիր թիմերն արժանացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերի, մեդալների և գավաթների:
Ետ գնալ