ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում

28 հուլիս 2017
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում: 

Հայ մարզիկների վերջին մրցութային օրը 90 կգ քաշային ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Ցավոք, մեր մյուս ձյուդոյիստ, 81 կգ քաշային Գևորգ Խիթարյանը պարտվել է 3-րդ տեղի համար պայքարում և բավարարվել 5-րդ տեղով: 

Նույն օրը մրցել են նաև հեծանվորդները: Հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղավազք մրցաձևում գրավել է 8-րդ տեղը: 

Այսպիսով, ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում հայ մարզիկները նվաճել են 7 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:
Ետ գնալ