ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ հրաձիգները Չեխիայի «Գրան Պրի» մրցաշարում գրավել են 3-րդ տեղը

07 մայիս 2018
Պլզեն քաղաքում կայացած Չեխիայի «Գրան Պրի» մրցաշարում հայ հրաձիգներ Հրաչիկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը գրավել են 3-րդ տեղը (428.4 միավոր): 

Հրացան ձևի խառը թիմային (տղամարդիկ+կանայք) պայքարի կիսաեզրափակչում Հրաչիկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը միասին հավաքելով 830.7 միավոր գրավել են 4-րդ տեղը և անցել եզրափակիչ: 

Նշենք, որ կիսաեզրափակչում մրցել են 23 թիմեր, որոնցից միայն լավագույն 5-ն են իրավունք ստացել շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար:
Ետ գնալ