ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության լավագույն մարզական նախադպրոցական հաստատությունը կորոշվի հունիսի 21-ին

14 հունիս 2019
2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 11.00-ին, «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ում (նախկին «Միկա» մարզահամալիր, հասցեն՝ Երևան, Մանանդյան փող., շենք 41) տեղի կունենա «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը (մուտքն ազատ է): 

Մրցույթին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետությունում 1-ին տեղեր գրաված 12 հաստատություններ: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հաստատությունները պարգևատրվելու են նախարարության վկայագրերով, դրամական մրցանակներով, գավաթներով, մեդալներով, նրանց տրվելու են ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարարության վկայագրեր: Մարզագույք և շնորհակալագրեր կհանձնվեն նաև 4-ից 12-րդ տեղերը գրաված հաստատություններին: Բոլոր մասնակից երեխաներին կտրվի մարզահագուստ: 

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի առաջին փուլին մասնակցել են 400 նախադպրոցական հաստատություններ՝ 10.090 մասնակից:
Ետ գնալ