ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

14 ապրիլ 2017
2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի «Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը: 

Մրցույթին մասնակցելու են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատություններ, որոնց թիմերը բաղկացած կլինեն տվյալ հաստատության 10 սաներից՝ 5 տղա և 5 աղջիկ: Բոլոր մասնակից հաստատությունները պարգևատրվելու են մարզագույքով, իսկ մրցանակային տեղեր գրավածներին կհաձնվեն նաև ՀՀ Նախագահի վկայագրեր և գավաթներ:
Ետ գնալ