ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնության եզրափակիչ մրցումներին

25 հուլիս 2017
Ավարտվել է Երևանում ընթացող ջրագնդակի պատանիների ՀՀ առաջնությունը, որի եզրափակիչ մրցումներին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է գնտվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Առաջնության հաղթող է դարձել «ORWP Երևան» թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է «Արմադա» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ «Ատլանտ» թիմը: 

Առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել Համլետ Թամազյանը («ORWP Երևան»), լավագույն պաշտպան՝ Գարիկ Իսրայելյանը («Արմադա») և լավագույն հարձակվող՝ Սամվել Տիգրանյանը («ORWP Երևան»): 

Նշենք, որ առաջնությանը մասնակցել է 8 թիմ՝ Երևանից և Վանաձորից:
Ետ գնալ