ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանը ներկա է եղել Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի եզրափակիչ մրցումներին

15 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող, նախարարի 1-ին տեղակալ Գաբրիել Ղազարյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ միասին ներկա է եղել Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի եզրափակիչ մրցումներին և դիտել հրացան ձևի միքս (տղամարդ+կին) վարժությունը:

Մրցաշարի հաղթողներ են դարձել Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Գոհար Մկրտչյանը (ատրճանակ), Նորայր Առաքելյան և Նարե Գաբրիելյան զույգը (ատրճանակ), Հայկ Բաբայանը (հրացան), Ալլա Պողոսյանը (հրացան), Արամ Գևորգյան և Ալլա Պողոսյան զույգը (հրացան), Դավիթ Աբաջյանը (վազող թիրախ, նորմալ վազք), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ, խառը վազք), Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ, նորմալ վազք) և Գոհար Հարությունյանը (վազող թիրախ, խառը վազք): 

Մրցմանը մասնակցող մարզիկները ներկայացնում են Երևանի հրաձգության, Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության և Հրաձգության հանրապետական մարզադպրոցները, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և Վանաձոր քաղաքը:
Ետ գնալ