ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանը հանդիպել է «Առաջնորդություն-հաջողության բանալի» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդների հետ

09 հոկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է «Առաջնորդություն-հաջողության բանալի» (Leadership-Key to Success) ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդների հետ: 

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության հետ, որի շրջանակներում Նիդեռլանդներից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Ռուսաստանից Երևան ժամանած երիտասարդների համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ) կազմակերպվել է սպորտային օր՝ օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանի, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի և այլ մարզիկների մասնակցությամբ: 

Հայկական մարզաշխարհի անվանի ներկայացուցիչները պատմել են հաջողությունների, իրենց մարզական ձեռքբերումների, դրանց հասնելու դժվարությունների մասին: Երիտասարդները և հանդիպմանը մասնակցող մարզիկներն անցկացրել են բացօթյա մարզումներ, մասնակցել են մարզական շարժախաղերի և միասին վոլեյբոլ են խաղացել:
Ետ գնալ