ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայության մարզադպրոցների տնօրենների հետ

25 դեկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայության մարզադպրոցների տնօրենների հետ:

Մարզադպրոցների տնօրենները ներկայացրել են ընթացիկ տարում կատարած աշխատանքները, մարզիչ-մանկավարժների աշխատանքային ծանրաբեռնվածության առանձնահատկություններն ըստ մարզաձևերի, խոսել են մարզադպրոցների շենքային և գույքային պայմանների մասին: 

«Ամենակարևորը մարզադպրոցներում մարզումների ճիշտ կազմակերպումն է՝ համաձայն հաստատված ժամանակացույցների: Եվ, իհարկե, բոլորիցդ պահանջում եմ շարունակել տեղերում աշխատել օրենքի տառին համապատասխան՝ բացառելով որևէ զանցանք»,- ասել է Գաբրիել Ղազարյանը: 

Հանդիպման վերջում նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած աշխատանքի համար, շնորհավորել մոտեցող տոների կապակցությամբ և մաղթել բոլորին մասնագիտական ձեռքբերումներ: «Անուրանալի է ձեր կատարած աշխատանքը: Միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկների նվաճած մեդալների մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում մեր նախարարության ենթակայության մարզադպրոցներին: Կարծում եմ՝ այս փաստը շատ բանի մասին է խոսում»,- եզրափակել է խոսքը Գ. Ղազարյանը:
Ետ գնալ