ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում

22 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում, այցելել մարզի մարզադպրոցներ, տեղում ծանոթացել մարզումային գործընթացին և մարզադպրոցների պայմաններին: 

«Տավուշում գործում է հինգ մարզադպրոց, որոնք բոլորն էլ համայնքային ենթակայության են: Ասեմ, որ ինձ չեն գոհացնում այն պայմանները, որ առկա են այդ մարզադպրոցներում: Կարևորելով այս այցը՝ կարծում եմ, որ միմիայն տեղերում և անձամբ իրավիճակին ծանոթանալով է հնարավոր մարզադպրոցները բերել միասնական հարթակ և առկա խնդիրներին տալ համակարգային լուծումներ»,- ասել է Գ. Ղազարյանը: 

Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը և նրան ուղեկցող նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Բերդավանում կազմակերպված բազկամարտի մրցումներին: Գաբրիել Ղազարյանը և նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալուստյանը պարգևատրել են մրցումների հաղթողներին և մրցանակակիրներն:
Ետ գնալ