ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվել է մինչև 20 տարեկանների ատլետիկայի աշխարհի առաջնությունը

16 հուլիս 2018
Երեկ Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվել է մինչև 20 տարեկանների ատլետիկայի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանը ներկայացնող 2 ատլետներ՝ արագավազորդուհի Գայանե Չիլոյանը (ք. Երևան) և եռացատկորդ Արամայիս Սարգսյանը (ք. Կապան): 

Առավել հաջող է հանդես եկել Արամայիս Սարգսյանը՝ որակավորման փուլում արձանագրելով անձնական նոր ռեկորդ` 15 մ 94 սմ և 23 մասնակիցների շարքում գրավելով 4-րդ տեղը, որն էլ նրան եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր է պարգևել: 

Հաջորդ օրը եռացատկի մրցման եզրափակիչ փուլի 12 մասնակիցների պայքարում 3-ական փորձերից հետո ի հայտ են եկել այն 8 ուժեղագույնները, որոնք ևս 3 փորձ կատարելու և մեդալները վիճարկելու իրավունք են ստացել: 3-րդ փորձի ժամանակ Արամայիս Սարգսյանը գրանցել է 15 մ 89 սմ արդյունքը և վճռորոշ փուլում 8 ուժեղագույնների շարքում պայքարը մրցանակային տեղերի համար շարունակելու իրավունք վաստակել: Վերջնական արդյունքում 15 մ 89 սմ արդյունքով Արամայիս Սարգսյանը գրավել է 4-րդ հորիզոնականը:
Ետ գնալ