ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դոպինգ սպա Անժելա Սահակյանը կմասնակցի Փհենչհան-2018 ձմեռային օլիմպիական խաղերին

30 հունվար 2018
Դոպինգ սպա Անժելա Սահակյանը կմասնակցի Փհենչհան-2018 ձմեռային օլիմպիական խաղերին և ներգրավված կլինի ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում: 

Վերջին օլիմպիական խաղերի ընթացքում աշխատելու համար տարբեր երկրներից հրավիրվում են դոպինգ սպաներ՝ խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Հայաստանի Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը նույնպես Փհենչհան-2018 ձմեռային օլիմպիական խաղերից առաջ ստացել է նամակ-հրավեր: Մասնակցության հայտը ներկայացնելուց հետո Ա. Սահակյանը՝ որպես դոպինգ սպա, օլիմպիական խաղերի կազմակերպիչներին է ներկայացրել իր կրթության և փորձառության վերաբերյալ հայտը և ընդգրկվել 45 ընտրյալների մեջ: 

Ասենք, որ օլիմպիական խաղերում աշխատելու համար հաշվի են առնվում մասնակցության հայտ ներկայացրած դոպինգ սպաների գիտելիքները, աշխատանքային փորձը և այլ մասնագիտական որակներ:
Ետ գնալ