ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բասկետբոլի ՀՀ ազգային հավաքականն առաջին անգամ ընդգրկվել է FIBA-ի վարկանիշային աղյուսակում

12 հոկտեմբեր 2017
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը: 

Մեր հավաքականը 153 երկրների շարքում 24.3 միավորով զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը: 

819.6 միավորով վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը, որին հաջորդում է Իսպանիայի հավաքականը՝ 693.2 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սերբիան՝ 641.0 միավորով:
Ետ գնալ