ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բալյանների ընտանիքը «Մարզական ընտանիք» միջազգային փառատոնում զբաղեցրել է 3-րդ տեղը

31 հունվար 2019
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Բալյանների ընտանիքը (Երևան) Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ երկրների «Մարզական ընտանիք» («Спортивная семья») միջազգային փառատոնում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինան (1-ին տեղ) և Ռուսաստանի Դաշնությունը (2-րդ տեղ) ներկայացնող ընտանիքներին: 

Փառատոնին մասնակցել է Մոլդովան, Ռուսաստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը և Ուկրաինան ներկայացնող 19 ընտանիք: Մրցմանը մասնակցող ընտանիքների կազմում հանդես են եկել հայրը, մայրը և երկու երեխաները, որոնցից մեկը 7-ից 10 տարեկան, իսկ մյուսը՝ 10-ից 14 տարեկան: 

Նշենք, որ Մոսկվայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է նաև Մովսիսյանների ընտանիքը (Կապան): ԱՊՀ անդամ երկրների «Մարզական ընտանիք» փառատոնին Հայաստանը մասնակցում է երկրորդ անգամ: Բալյանների և Մովսիսյանների ընտանիքները հաջողությամբ են մասնակցել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին: 
Ետ գնալ