ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը

11 հունիս 2018
Ստամբուլում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը նվաճել է 2 մեդալ՝ 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: 

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 3 բրոնզե մեդալ էին նվաճել նաև հունա-հռոմեական ըմբիշներ Նորայր Հախոյանը, Սլավիկ Գալստյանը և Արման Բաղդասարյանը:
Ետ գնալ