ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ Երևանում անցկացվել է սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունը

20 մայիս 2019
Առաջին անգամ Երևանում անցկացվել է սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 35 երկրների մարզիկներ: 

Առաջնությանը ներկա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանի խոսքերով՝ Հայաստանում սպորտային պարերը տարեցտարի զարգացում են ապրում, ինչի վկայությունն այս աննախադեպ առաջնությունն է: 

Առաջնության մասնակիցներն ուժերն են չափել 4 տարիքային խմբերում (պատանիներ և մինչև 21 տարեկաններ): Հայաստանի Հանրապետության չեմպիոն Ալեքսեյ Աբրամովսկիխ-Սոֆիա Մելիքյան զույգը մինչև 21 տարեկանների տարիքային խմբում 43 պարային զույգերի մեջ զբաղեցրել է 13-րդ տեղը: Նույն տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Օլեգ Չժեն-Ալինա Ագեևա զույգը:
Ետ գնալ