2017 թվականի ապրիլի 20-ին կանցկացվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական հաստատություն» մրցույթի առաջին փուլի եզրափակիչ մրցումները:
Մրցույթը մեկնարկել է 2017 թվականի ապրիլի 4-ին, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքային 39 համայնքների և Արցախի Հանրապետության Ստեփա-նակերտ քաղաքի նախադպրոցական հաստատություններ:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար 2016 թվականին մրցել են շուրջ 250 նախադպրոցական հաստատություններ: