ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական աշխատող, երիտասարդական աշխատանք» վերապատրաստման ծրագիրը

17 մայիս 2017

2017 թվականի Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք Չարենցավան քաղաքում անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական աշխատող, երիտասարդական աշխատանք» վերապատրաստման ծրագրի ամփոփման միջոցառումը: 

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում համակարգել երիտասարդական աշխատանքը, համախմբել կատարողներին և բարձրացնել երիտասարդների ներգրավվածության մակարդակը հասարակական բոլոր ոլորտներում: 

2016 թվականին վերապատրաստված երիտասարդական աշխատողները ծրագրի փորձագետների և դասավանդողների կողմից բաժանվել էին առանձին խմբերի, և նրանց տրվել էին հանձնարարականներ՝ իրականացնելու համայնքային ծրագրեր: 2017 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում 2016 թվականին վերապատրաստված երիտասարդական աշխատողները իրենց կողմից նախագծված ծրագրերն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ավելի քան 8 համայնքներում, ընդ որում՝ ծրագրերից 3-ը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում: 

Ամփոփման ժամանակ ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները՝ «Անձի անհատական աճը՝ ակտիվ քաղաքացու հիմք», «Ակտիվ մասնակցություն. զարգացած համայնք», «5 համայնքների երիտասարդների կարողությունների զարգացում», «4 քայլ դեպի մոտիվացիա» և այլ թեմաներով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը շնորհավորել է ներկաներին Ուսանողության և երիտասարդության օրվա առթիվ և նկատել, որ հատկանշական կերպով այն համընկել է ծրագրի ամփոփման օրվա հետ։

Վերապատրաստված երիտասարդական աշխատողներին հանձնվել են վկայականներ:
Ետ գնալ