ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից

15 ապրիլ 2019
Բաթումում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ: 

Ծանրամարտի 2019 թվականի Եվրոպայի չեմպիոններ են դարձել 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (427 կգ) և 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն (371 կգ): 102 կգ քաշային Սամվել Գասպարյանն (377 կգ) արժանացել է արծաթե մեդալի, իսկ 89 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (360 կգ) և 109 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը (440 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է:
Ետ գնալ