ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2 մեդալ՝ բռնքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունից

15 ապրիլ 2019
Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն արժանացել է արծաթե մեդալի:

Բռնցքամարտի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացրել են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Ետ գնալ