ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

11 մարտ 2019
Սերբիայում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) ոսկե մեդալ է նվաճել: Հավաքականի մյուս անդամ, 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: 

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ)։
Ետ գնալ