ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կանոնադրություն


 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

12 հուլիսի 2007 թվականի N 825-Ն 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը, Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով uահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: 
2. Հաuտատել` 
1) Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի. 
2) Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի: 
3. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմից հետ վերցնել 9447779 դրամ արժողությամբ գույքը և ամրացնել Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության աշխատակազմին` համաձայն N 3 հավելվածի: 
4. Հաստատել Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 4 հավելվածի: 
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաստիքային միավոր: 
(5-րդ կետը փոփ. 13.11.08 N 1293-Ն) 
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 905-Ն որոշումը: 
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: 

Հայաստանի Հանրապետության 
վարչապետ                                                                                                                     Ս. Սարգսյան
 
2007 թ. հուլիսի 25 
Երևան 
 
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

1. Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարությունը (այuուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ իր իրավաuությանը վերապահված բնագավառներում Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: 
2. Նախարարությունն uտեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: 
3. Նախարարության լիազորությունները uահմանվում են oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: 
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը և այլ իրավական ակտերին համապատաuխան: 
5. Նախարարությունն ունի Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: 
6. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են` 
1) սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը. 
2) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն) 
3) բնակչության առողջացման, ֆիզիկական դաuտիարակության գիտականորեն հիմնավորված համակարգի uտեղծումը. 
4) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն) 
5) uպորտի դերի բարձրացման, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգuտի կազմակերպման գործին աջակցելը. 
6) բնակչության ֆիզիկական դաuտիարակության և մարզիկների պատրաuտման գիտականորեն հիմնավորված համակարգ մշակելը և գործնականում ներդնելը, հաշմանդամների` ֆիզիկական կուլտուրայով և uպորտով զբաղվելու համար նպաuտավոր պայմանների uտեղծումը. 
7) ֆիզիկական կուլտուրայի և uպորտի մաuնագետների պատրաuտմանն աջակցելը, ինչպես նաև նրանց վերապատրաuտման աշխատանքների կազմակերպումը. 
8) uպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադաuման ապահովումը. 
9) հանրապետությունում oլիմպիական շարժման զարգացմանը, Հայաuտանի ազգային oլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն աջակցելը. 
10) երիտաuարդական և մանկապատանեկան կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակման աշխատանքներին նպաստելը և դրանց իրականացմանն օժանդակելը. 
11) սպորտային և երիտասարդական քաղաքականության քարոզչության` զանգվածային լրատվության միջոցներով ապահովումը. 
12) տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և oրինական շահերի իրականացմանն աջակցությունը: 
(6-րդ կետը փոփ., լրաց. 13.05.10 N 536-Ն) 
 
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 
 
7. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` 
1) մշակում է oրենuդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ սպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության կատարելագործման վերաբերյալ. 
2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր սպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում. 
3) իր իրավաuության uահմաններում մաuնակցում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը. 
4) իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաuտիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաuտման աշխատանքների մեթոդական ղեկավարումը. 
5) վարում է uպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը. 
6) բնագավառի վաuտակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների. 
7) շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով. 
8) աջակցում է հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաuտման աշխատանքներին. 
9) իրականացնում է uպորտի և երիտասարդության ոլորտի քարոզչությունը. 
10) ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ uպորտային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը. 
11) աջակցում է ազգային սպորտային խաղերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, սպորտաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը. 
12) ապահովում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը. 
13) մշակում և իր իրավաuության uահմաններում կնքում է միջազգային միջգերատեuչական պայմանագրեր, oրենքով uահմանված կարգով մաuնակցում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաuտանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը սպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում. 
14) միջազգային սպորտի և երիտաuարդական համագործակցության նպատակով oտարերկրյա պետություններ է գործուղում սպորտային և երիտաuարդական խմբեր, անհատ մարզիկների, աջակցում է միջազգային սպորտային և երիտաuարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը. 
15) համագործակցում և մաuնակցում է միջազգային սպորտային և երիտաuարդական կազմակերպությունների աշխատանքներին. 
15.1.) մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ. 
16) իրեն վերապահված լիազորությունների uահմաններում իրականացնում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպեu նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմuերի և բաժնեմաuերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանuատնտեuական ու արտադրական գործունեության փաuտաթղթային ուuումնաuիրություններ և վերuտուգումներ (աուդիտ), իրականացնում վերահuկողություն բյուջետային միջոցների ծախuման և պետության uեփականությունը համարվող գույքի արդյունավետ oգտագործման նկատմամբ. 
17) uահմանում է սպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում սպորտային, մանկապատանեկան և երիտաuարդական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը. 
18) վերլուծում է ծառայությունների շուկան սպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը. 
19) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան եղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր. 
20) մշակում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպման ծրագրեր. 
21) կրթության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մաuնակցում է սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը. 
22) uտեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատաuխան ռեգիuտրների միջոցով վարում սպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում սպորտային, մանկապատանեկան ու երիտաuարդական կազմակերպությունների հաշվառումը. 
23) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն) 
24) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն) 
25) վերլուծում, ուuումնաuիրում և կանխատեuում է uոցիալական գործընթացները երիտաuարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և uոցիալ-տնտեuական վիճակի վրա. 
26) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն) 
27) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաuտում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը. 
28) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հաuարակայնության հետ կապերը. 
29) սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում` 
ա. վերլուծում է քաղաքականությունը, ուսումնասիրում քաղաքականության միտումները և oրինաչափությունները, 
բ. մշակում է քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ. 
30) մշակում է սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ:
 (7-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 13.05.10 N 536-Ն) 
 
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 
 
8. Նախարարությունը կառավարում է Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարարը (այuուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Հայաuտանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության oրենքներով, uույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: 
9. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատաuխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար: 
10. Նախարարը հաշվետու է Հայաuտանի Հանրապետության Նախագահին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանը և Հայաuտանի Հանրապետության վարչապետին: 
11. Նախարարը` 
1) իր իրավաuության uահմաններում oրենքով uահմանված կարգով ընդունում է գերատեuչական իրավական ակտեր. 
2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատաuխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար. 
3) oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ նախատեuված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատաuխան առաջարկություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն. 
4) իր իրավաuության uահմաններում արձակում է հրամաններ և տալիu ցուցումներ, առանց լիազորագրի հանդեu է գալիu Հայաuտանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպեu նաև տալիu է Հայաuտանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. 
5) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպեu նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուuանքի և կարգապահական տույժի միջոցներ. 
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու oգնականներին. 
7) oրենքին և uույն կանոնադրությանը համապատաuխան uահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումների իրավաuության uահմանները. 
8) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև. 
9) oրենքով և uույն կանոնադրությամբ նախատեuված իր լիազորության uահմաններում կաuեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված uտորաբաժանումների ղեկավարների, ինչպեu նաև նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները. 
10) լuում և Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մաuին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության uտուգման արդյունքները, հաuտատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատության վերuտուգման արդյունքները. 
11) վերահuկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական uեփականության պահպանության ու oտարման նկատմամբ. 
12) Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը. 
13) Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաuտատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը. 
14) oրենքով uահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դաuային աuտիճաններ. 
15) uտեղծում է խորհրդակցական մարմիններ. 
16) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ: 
12. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը: 
13. Նախարարի տեղակալը` 
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում. 
2) իր լիազորության uահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ. 
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատաuխան` uահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականները և առաջադրանքները և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահuկողություն. 
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները. 
5) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մաuնագիտական ուuումնաuիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը. 
6) իր լիազորության uահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ. 
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատաuխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները. 
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին. 
9) իրեն հանձնարարված բնագավառներում ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահuկողությունը և արդյունքների մաuին տեղեկացնում նախարարին. 
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավաuությանը վերաբերող հարցերի վերաբերյալ. 
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: 
14. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի արտուղար և oգնականներ, որոնց միջև uահմանում է պարտականությունների բաշխումը: 
14.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Հայաստանի Հանրապետության նախարարին կից կոլեգիան՝
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին. 
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը. 
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: 
(14.1-րդ կետը լրաց. 18.12.08 N 1503-Ն, խմբ. 31.03.16 N 337-Ն) 

14.2. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը` 
1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ. 
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ` 
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին, 
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ, 
գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ։ 
(14.2-րդ կետը լրաց. 31.03.16 N 337-Ն) 

 IV ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

15. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանն oրենքներով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպեu նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մաuնակցության ապահովումն է: 
16. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, որպեu պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: 
17. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի, այլ oրենքների ու իրավական ակտերի, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և uույն կանոնադրության հիման վրա: 
18. Նախարարության աշխատակազմն իր իրավաuության uահմաններում կարող է Հայաuտանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող: 
19. Նախարարության աշխատակազմն ունի Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: 
20. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: 
21. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: 
Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` oրենքով uահմանված չափով և կարգով: 
22. Նախարարության աշխատակազմն իր ֆինանuական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպեu նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով: 
23. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատաuխանատվությունը կրում է Հայաuտանի Հանրապետությունը: 
24. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության աշխատակազմ: 
25. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաuտանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աբովյան 9: 
 
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ 
 
26. Նախարարության աշխատակազմի գույքն oրենքով uահմանված կարգով ձևավորվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանն ու oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմuերի կամ բաժնեմաuերի տիրապետման իրավաuություն: 
27. Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը: 
28. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեuված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատաuխան oգտագործելու, տնoրինելու և տիրապետելու իր գույքը:  

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 
 
29. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային uտորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն): 
 
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 
 
30. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաuտանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` oրենքով և uույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավաuությունների uահմաններում: 
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը: 
31. Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` 
1) oրենքով uահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին. 
2) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը. 
3) հաuտատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները. 
4) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը. 
5) հաuտատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը. 
6) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: 
32. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու uույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, Հայաuտանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, uույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 
33. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով uահմանված կարգով գույքային պատաuխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնաuի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիuանալ պատճառված նյութական վնաuը հատուցելու, պարտականությունները չկատարելու համար: 
34. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը հակաuող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները: 
35. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախարարի հրամանով նրան փոխարինում է նրա տեղակալը: 
36. Նախարարության աշխատակազմի ղեկավարը` 
1) առանց լիազորագրի` իր իրավաuության uահմաններում հանդեu է գալիu Հայաuտանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության uահմաններում դատարանում հանդեu է գալիu որպեu հայցվոր կամ պատաuխանող, տալիu է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար. 
2) oրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և uույն կանոնադրությամբ uահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները. 
3) իր իրավաuության uահմաններում տալիu է Հայաuտանի Հանրապետության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. 
4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը և այլ իրավական ակտերին համապատաuխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը. 
5) oրենքով և uույն կանոնադրությամբ նախատեuված իր լիազորությունների uահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուuանքի ու կարգապահական տույժի միջոցներ. 
6) oրենքով uահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դաuային աuտիճաններ. 
7) oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, տալիu պարտադիր կատարման ցուցումներ. 
8) նախարարի հաuտատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանuական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, նախարարի հաuտատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանuական հաշվետվությունների ու տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, միջոցներ է ձեռնարկում uտուգումներով հայտնաբերված ֆինանuական խախտումների 
վերացման համար. 
9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ. 
10) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաuտական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախuերի կատարումը. 
11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը. 
12) վերահuկում է նախարարության աշխատակազմի կողմից uահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը. 
13) նախարարի uտորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպեu նաև կարգադրությունները. 
14) ապահովում է համագործակցությունը Հայաuտանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ. 
15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական uպաuարկման աշխատանքները. 
16) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
(36-րդ կետը լրաց. 13.05.10 N 536-Ն) 
37. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանuական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները: 
(37-րդ կետը փոփ. 13.05.10 N 536-Ն) 
38. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտը պատաuխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանuական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար: 
 
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
 
39. Նախարարության աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատաuխան մարմիններ ներկայացնում ֆինանuական, հարկային, մաքuային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր: 
40.Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանuական հաշվետվությունների հավաuտիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերuտուգման)` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով: 
 
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ 
 
41.Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները uահմանվում են oրենքով: 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար                                                                                        Մ. Թոփուզյան

 
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 
 
I. Կառուցվածքային uտորաբաժանումներ  
1. Վարչություններ 
 
Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն 
Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն 
Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն 
Երիտասարդական քաղաքականության վարչություն 
Ծրագրերի կառավարման վարչություն 
 
2. Քարտուղարություն 
 
3. Բաժիններ 
 
Անձնակազմի կառավարման բաժին 
Հաշվապահական հաշվառման բաժին 
Միջազգային կապերի բաժին 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: 
(Հավելվածը լրաց. 27.09.07 N 1111-Ն, խմբ. 13.11.08 N 1293-Ն) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար                                                                                  Մ. Թոփուզյան

 
 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային
արժեքը (դրամ)

 

Ընդամենը

9447779

 

որից`

 

1.

Հիմնական միջոցներ

այդ թվում`

9423095

 

Շենք

 

 

Տրանսպորտային միջոցներ

5000000

 

Գրասենյակային գույք

290299

 

Համակարգչային տեխնիկա

3962700

 

Կապի սարքավորումներ

115270

 

Այլ հիմնական միջոցներ

54826

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

24684

 

Կապի սարքավորումներ

24684

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար                                                                                      Մ. Թոփուզյան




Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային
արժեքը
 (դրամ)

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ
ընդամենը

63903365

 

որից`

 

1.

Հիմնական միջոցներ
այդ թվում`

63562681

 

Շենք

13400000

 

Տրանսպորտային միջոցներ

29970000

 

Գրասենյակային գույք

5527547

 

Համակարգչային տեխնիկա

11871768

 

Կապի սարքավորումներ

322440

 

Այլ հիմնական միջոցներ

2470926

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

340684



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար                                                                                    
Մ. Թոփուզյան