ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նյու Յորքում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի երիտասարդական 8-րդ ֆորումը

14 մարտ 2019

2019 թ. ապրիլի 8-9-ը Նյու Յորքում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի երիտասարդական 8-րդ ֆորումը՝ «Առաջխաղացում, ներգրավվածություն և հավասարություն» կարգախոսով:

Ֆորումը կազմված է լինելու մի քանի հատվածներից

·Քննարկումներ երիտասարդության դերի կարևորության վերաբերյալ, որոնք իրենց ներդրումը կունենան «Երիտասարդության զարգացման օրակարգի» ձևավորման գործընթացում և կնպաստեն, որ այդ օրակարգում ընդգրկվեն կարևորագույն հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացման ֆինանսավորումը

·Քննարկումներ 2019թ.-ի ՏնտՍոցԽորհի (ECOSOC) բարձր մակարդակի քաղաքական ֆորումին քննարկվելիք 6 «Կայուն զարգացման» նպատակների վերաբերյալ, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան արտահայտել իրենց կարծիքներն ու մոտեցումները և ներդրում ունենալ «Կայուն զարգացման» գագաթաժողովի ընթացքում

· ՄԱԿ-ի երիտասարադության ռազմավարությունը ներկայացում

·Ֆորումը կծառայի որպես հարթակ, որտեղ երիտասարդ առաջնորդները, ինչպես նաև երտասարդության հարցերով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկումներ ունենալ պետությունների կառավարությունները ներկայացնող անձանց և ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ։

Ֆորումի մասին տեղեկատվությունը կցված է: Մասնակցել ցանկացողները մինչև 2019 թ. մարտի 16-ը իրենց թեկնածությունը կարող են ներկայացնել erit.msy@gmail.com էլ.փոստի հասցեով՝ կցելով՝

· ինքնակենսագրություն

· անձնագրի պատճեն

· մոտիվացիոն նամակ 

· երաշխավորագիր կազմակերպությունից, որը ներկայացնում են:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն (հեռ.` 011-54-69-31):

Բեռնել
Ետ գնալ