ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում ենք մասնակցելու երիտասարդների շրջանում թմրամիջոցներից կախվածության և հակասոցիալական երևույթների կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում անցկացվող կամավորական շարժման առաջնորդների 15-րդ հավաքին

15 օգոստոս 2018
2018 թվականի օգոստոսի 27-30-ը երիտասարդների շրջանում թմրամիջոցներից կախվածության և հակասոցիալական երևույթների կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի «Սոցիալական ծրագրերի և երիտասարդության շրջանում հակահասարակական երևույթների կանխարգելման «Կոնտակտ»» պետական բյուջետային գործակալությունը երիտասարդական քաղաքականության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հանձնաժողովի աջակցությամբ անցկացնելու է Սանկտ-Պետերբուրգի կամավորական շարժման առաջնորդների 15-րդ հավաքը (այսուհետ Հավաք), որին հրավիրված է մասնակցելու նաև Հայաստանի Հանրապետության 5 հոգուց կազմված պատվիրակությունը: 

Հավաքին կարող են մասնակցել կամավորական շարժման 16-30 տարեկան առաջնորդներ, որոնք իրականացրել են երիտասարդության շրջանում կախվածության տարբեր տեսակների կանխարգելմանն ու անվտանգության մշակույթի հանրայնացմանն ուղղված նախագծեր: Հավաքի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցները: Հավաքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից ֆայլից:  
Հավաքին մասնակցելու ցանկություն ունեցող և իրենց ճանապարհածախսը հոգալու պատրաստ կամավորական շարժման առաջնորդները կարող են մինչև 2018 թ. օգոստոսի 17-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 220 սենյակ (հեռ.՝ 011 54 69 31) ներկայացնել՝ 
- անձնագրի պատճեն, 
- ինքնակենսագրություն,
- երաշխավորագիր գործուղող կազմակերպությունից, 
- հետաքրքրության նամակ:

Թեկնածուների ընտրությունը կկատարվի ըստ ներկայացված փաստաթղթերի և հարցազրույցի արդյունքի:
Բեռնել
Ետ գնալ